Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ը նոր տնօրեն է նշանակում Կովկասի տարածաշրջանում

Սեպտեմբեր 01,2023 15:26

Ալկիս Վրյենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն։ Նա իր պաշտոնը կստանձնի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից, նստավայրը՝ Թբիլիսի։

Պրն․ Դրակինոսը կառաջնորդի Բանկի գործառնությունները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ սերտորեն համագործակցելով պետական իշխանությունների և շուկայում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ միտված երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը, աջակցելով մասնավոր հատվածին և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների, բարեփոխումների և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ու խորհրդատվական ծառայություններին ուղղված քաղաքականության երկխոսության միջոցով՝ ՎԶԵԲ-ին անդամակցող երկրների համապատասխան ռազմավարություններին համահունչ:

Պրն․ Դրակինոսը նշել է. «Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս և անհամբերությամբ սպասում եմ ստանձնելու այս ոգևորիչ մանդատը` հիմնվելով տարածաշրջանում իմ նախկին փորձի և ՎԶԵԲ-ում ունեցած ձեռքբերումներիս վրա։ Կովկասի տարածաշրջանին աջակցելը Բանկի հիմնական առաջնահերթություններից է: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար, և ես ոգևորված եմ սկսելու ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ աշխատանքս՝ այս տնտեսությունների հաջողության գործում շոշափելի ներդրում ունենալու նպատակով»:

Ազգությամբ հույն, նա առաջին անգամ միացել է Բանկին 1993 թ․-ին՝ որպես Հունաստանում ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդի խորհրդական, այնուհետև 1995 թ․-ին միանալով Ֆինանսական հաստատությունների թիմին և 1998 թ․-ին դառնալով Երևանում տեղակայված Հայաստանի գրասենյակի ղեկավար: Հետագայում նա 12 տարի ստանձնել է ֆինանսական ոլորտում խորհրդատվական և բանկային դերեր «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ում, Եվրոպական բանկում և Սևծովյան առևտրի և զարգացման բանկում: Նա կրկին միացել է ՎԶԵԲ-ին 2012 թ․-ին որպես գրասենյակի ղեկավար Թուրքմենստանում, իսկ 2015-ին ստանձնել է Աթենքում տեղակայված Հունաստանի գրասենյակի փոխտնօրենի և ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2017 թ․-ի հոկտեմբերին նա նշանակվել է Ուզբեկստանի գրասենյակի տնօրեն և ղեկավար, որտեղ նա առաջնորդել է ավելի քան 3 մլրդ․ եվրո արժողությամբ 100-ից ավելի նախագծերի իրագործումը:

Պրն․ Դրակինոսն ավարտել է Աթենքի համալսարանը տնտեսագիտության բակալավրի կոչումով և տարածաշրջանային զարգացման մագիստրոսի կոչում ստացել Աթենքի Պանտեյոն համալսարանից, որին հաջորդել է գործարար վարչարարության մագիստրոսի կոչումը Մանչեսթերի բիզնես դպրոցից: Նա նաև ավարտել է Լոնդոնի բիզնես դպրոցի կորպորատիվ ֆինանսների ծրագիրը:

Նա հաջորդում է Կատարինա Բյորլին Հանսենին, ով նշանակվել է Քիշնևում տեղակայված Մոլդովայի գրասենյակի ղեկավար։

Մինչ օրս Բանկը կատարել է ավելի քան 10 մլրդ․ եվրո արժողությամբ ներդրում Կովկասի տարածաշրջանի երկրների թվով 680 նախագծերում՝ ուղղված ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին։ Հատկանշական է, որ այդ ներդրումների մեծ մասն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930