Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ բռնության առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություններ կուղարկի իրավասու մարմիններին

Սեպտեմբեր 01,2023 15:16

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը փաստաբանի կողմից ահազանգ է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է վերոնշյալ բաժին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Պարզվել է, որ տվյալ անձը բժշկական օգնություն ստանալու համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ տվյալ անձը բուժօգնություն ստանալուց հետո նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել նաև ՁՊՎ։ Ազատությունից զրկված անձի հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ կազմված բժշկական և այլ փաստաթղթերը։

Ի գիտություն է ընդունվել նաև տվյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված պաշտոնական հաղորդագրությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով իրավասու պետական մարմինները պարտավոր են իրականացնել պատշաճ քննություն, այդ թվում` Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության մասով։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության, այդ թվում` օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու վերաբերյալ հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930