«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը։ Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը։