ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում, մասնավորապես, գրել է.
Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների: Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը օգոստոսի 16–ի իր հարցազրույցում նշել էր, թե իբր. «Հայաստանը զինտեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ պայմանական սահմանի երկայնքով, տարածվում են հրետանային կայանքների տեղափոխման հետ կապված կադրեր, ինչը հիշեցնում է նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները… Ադրբեջանը նույնպես կարող է ստիպված լինել նման քայլի գնալ…»:
Մեկ այլ քարոզչական կայք էլ հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել:
Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն դա կունենա՝ կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե նաև՝ մեր բանակի կանխարգելիչ գործողություններից: Կարևոր է՝ տեղեկատվական առումով ճիշտ ներկայացնել իրավիճակը: