Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել
Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,
Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Կարդացեք նաև
Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները:
3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով:
Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք:
Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար:
Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:
Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:
Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «…Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին