Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչինչ չի փոխվել․ ցույց տանք մեր աներեր կամքը, հայտնենք մեր զորակցումը Արցախին․ «Միասին»

Սեպտեմբեր 01,2023 11:42

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման սեպտեմբերյան կոչը հայրենակիցներին, համախոհներին և ՀՀ քաղաքացիներին Հայաստանից Արցախ և Սփյուռք

Առջևում սեպտեմբերի 2-ն է՝ հազարամյակների հայոց պատմության շրջադարձային տոներից մեկը․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին  Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, հռչակեց իր անկախությունը, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բոլորս գիտենք, թե ինչ դժնի ու գոյաբանական օրհասի պահին ենք նշելու այս տոնի 32-րդ տարեդարձը՝ բռնազավթված տարածքներ, Բերձորի միջանցքի ցեղասպանական շրջափակում, որն արդեն  9 ամսից ավելին է ձգվում, հումանիտար աղետ, հայորդիների առևանգում և խոշտանգում ադրբեջանական բանտերում, քաղաքական վերնախավերի վայրիվերումներ, Արցախը ադրբեջանականացնելու անշեղ իրականացում։

Սակայն, երբ  հետադարձ հայացք ենք նետում դեպի 1991 թվական, վերստին ընթերցում այն տարիների ժամանակագրությունը, ապա պարզ է դառնում, թե ինչպիսի ծանր, անհուսալի թվացող, հակասական, բայց միաժամանակ հերոսական էր 1991-ը ողջ հայ ժողովրդի և ամենից առաջ, արցախահայության համար: 32 տարի առաջ, ի հեճուկս բոլոր ողբերգական կանխատեսումների, մահաբեր պատերազմի ու վտանգների, արցախահայությունը չկոտրվեց և սկսեց անկախության հասնելու իր ծանր, բայց այլընտրանք չունեցող սխրալի ճանապարհը։ Ոչինչ չի փոխվել․ ցույց տանք մեր աներեր կամքը, հայտնենք մեր զորակցումը Արցախին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ի նշանավորումն Արցախի Հանրապետության անկախության հռչակման, հայ ժողովրդին կոչ է անում սեպտեմբերի 2-ին գալ Երևանի Ֆրանսիայի հրապարակ։ Մեր կարգախոսը մեկն է և միակը՝ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ»։ Միասին հավաքական ուժերով հասնելու ենք մեր ազգային-պետական իղձերի իրականացմանը․ բացելու ենք Բերձորի միջանցքը, միացնելու ենք Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին՝ կանխելով թշնամու դավադիր ցեղասպանական ծրագիրը։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930