Tert.am. «Տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են հայազգի բնակիչների կարիքները բավարարելու ադրբեջանական կողմի կողմից ներկայացված առաջարկների ֆոնին» (չակերտները – Tert.am)։ Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Միացյալ Նահագների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարություններին։
Որպես «կարիքի բավարարման» օրինակ ադրբեջանական կողմը նշել է «Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացումը», «Լաչինի սահմանային անցակետով տասնյակ հայ բնակիչների երկու ուղղություններով երթևեկությունը» (չակերտները – Tert.am)։
Միլլերը ընդգծել էր, որ ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
«Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,- ասել էր նա։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: