Լրահոս
Օրվա լրահոսը

«Էթնիկ զտման իրական վտանգ կա». գերմանացի պատգամավորն առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ

Սեպտեմբեր 01,2023 11:46

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է.

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության փխրուն գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։

ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղում։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930