Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կատարվողը իրենց Հոլոդոմորի արդիական տարբերակն է. Կա՞ մի պաշտոնյա, որ կխոսի դրա մասին, կհամարձակվի նման համեմատություն անել Ուկրաինայի հետ. «Ազգ»

Սեպտեմբեր 01,2023 11:04

Ամիսների լռությունից հետո վերջապես Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն էլ արտահայտվեց՝ երեկ Բերձորի միջանցքը բացելու հորդոր հղելով Բաքվին եւ Մոսկվային, իրազեկում է գերմանական HAYPRESS-ը իր X՝ նախկինում թվիթերյան անունը կրող սոցհարթակում՝ առիթ տալով օգտատերերի տրամադրությունները շոշափել: Առայժմ արտառոց որեւէ կարծիք չենք նկատել:

Օգոստոսի 30-ին Իսպանիայում՝ Տոլեդոյում, ԵՄ արտգործնախարարների Gymnich-յան (առաջին անգամ 1974-ին գումարվել է գերմանական այդ անունը կրող ամրոցում- Ան. Հ.) ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Անալենա Բերբոքը գերմանական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԼՂ 120 000 հայերի՝ դեկտեմբերի 12-ից ի վեր շրջափակմանը:

Ուրեմն՝ մի կողմից Ալիեւի եւ Պուտինի վրա ճնշումը մեծանում է, մյուս կողմից՝ Բեռլին- Փարիզ մրցակցությունն է ստիպում Բերբոքին արտահայտվել, երբ Փարիզի քաղաքապետի գլխավորած ֆրանսիացի քաղաքական գործիչների Կոռնիձոր 10 բեռնատարներով հումանիտար օգնություն հասցնելու լուրը մեկ օր առաջ իրականություն է դառնում:

2023 թվականի հուլիսի 1-ից Իսպանիան է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, եւ ավանդույթի համաձայն՝ նախագահող երկիրը ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում է կազմակերպում: Սա ամառային արձակուրդից հետո առաջինն է: ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում Աֆրիկյան Սահելի շրջանի հարցն է (արեւադարձային տափաստան է Աֆրիկայում, որ սահման է Հյուսիսային Սահարայի եւ աֆրիկյան երկրամաս Սուդանի հարավային պտղաբեր հողերի միջեւ: Խոսքը բամաթիվ պետություններ ընդգրկող շրջանի մասին է՝Բուրկինա Ֆասո, Մալի, Մավրիտանիա, Չադ,Նիգերիա- Ան.Հ.), Նիգերիայում ռազմական հեղաշրջումից հետո ԵՄ, հատկապես Գերմանիան եւ Ֆրանսիան այստեղ նոր մարտահրավերների առջեւ են:
Երկրորդը Ուկրաինային սատարելու հարցն եւ, ինչպես փոխանցեց Բերբոքը, երրորդը դարձել է ԼՂ-ի շրջափակման վերացումը:

ԵՄ ԱԳ նախարարները երեկ քննարկում էին ԵՄ-ի շարունակական աջակցությունը Ուկրաինային, վերջինի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ներկայությամբ:

Տեսնես Կուլեբան կհուշի՞, կամ նրան կհուշե՞ն, որ Արցախում կատարվողը իրենց Հոլոդոմորի արդիական տարբերակն է: Իհարկե դերակատարներն ուրիշ են, պատմական ժամանակաշրջանը նույնը չէ, բայց՝ գործողությունը կամ՝ ավելի շուտ մարդկային ողբերգությունը, ոճիրը միգուցե կարելի է դատապարտել: Կա՞ մի պաշտոնյա, որ կխոսի դրա մասին, կհամարձակվի նման համեմատություն անել Ուկրաինայի հետ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930