Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համատեքստում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն