Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Արայիկ Հարությունյանին Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկվել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2023 10:33

Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձեւաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձեւավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձեւավորել, որում ներգրավված կլինի նաեւ Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջեւ դնել առաջարկներ-պահանջներ, եւ որոշում կայացվի»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930