Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասագիրք գրելու պրոցեսն ուշ է մեկնարկել, մինչդեռ դա պետք էր անել մեկ, մեկուկես տարի առաջ: Սա թերի աշխատանքի հետեւանք է». Սերոբ Խաչատրյան. «Ազգ»

Սեպտեմբեր 01,2023 10:15

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Ազգ»-ի հետ զրույցում նշում է, որ առնվազն վերջին 25 տարում հանրակրթության ոլորտում նման բան չի եղել, երբ դպրոցն առանց դասագրքի մնա: Ի հակադրություն փոխնախարար Սվաջյանի այն արդարացման, թե 17 տարի նոր դասագիրք չի գրվել ու կրթական նոր չափորոշիչի ներդրմամբ՝ գործընթացը փոքր-ինչ հապաղել է, ասում է. «Դասագիրք գրելու պրոցեսն ուշ է մեկնարկել, մինչդեռ դա պետք էր անել մեկ, մեկուկես տարի առաջ: Սա թերի աշխատանքի հետեւանք է: Ամենասոսկալին սակայն այն է, որ որոշ առարկաների համար նոր գրքեր չկան: Սա էլ հետեւանքն է այն բանի, որ փոքր, շատ փոքր բյուջե են տրամադրում դասագիրք գրելու համար՝ 6 մլն դրամ: Հասկանում եք՝ դա ծիծաղելի, անգամ վիրավորական թիվ է: Դասագրքի վրա աշխատում են ոչ միայն այն կազմողները, այլեւ խմբագիրը, սրբագրիչը, խորհրդատուները, էջադրողը, դիզայներն ու այլք: Մարդիկ, կազմակերպությունները հաշվարկում են, տեսնում են՝ ծախսերը չեն հանի, հրաժարվում են մասնակցել»:

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ կրթական թարմ չափորոշիչը պետք է ներդրվի նաեւ 10-րդ դասարանում, բայց նոր դասագրքեր չունենալու մասով այստեղ ավելի խայտառակ պատկեր է եղել (ավելի քան 10-ն առարկա գիրք չի ունեցել), ու նախարարությունը որոշել է` 10-րդ դասարանում նոր չափորոշիչը ներդնել հաջորդ տարի:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930