Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել ոչ թե շենքերը, այլ ցանցերը

Սեպտեմբեր 01,2023 10:00

Բոլորն, իհարկե, համաձայն են, որ այսօրվա կրթական համակարգն արմատական փոփոխությունների կարիք ունի: Պարզ է, որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին: Այն, ինչ առաջարկում է մեր երկրի կառավարությունը («ակադեմիական քաղաք»), պարզապես գավառական ուղեղի երեւակայության թռիչք է: Դա շատ նման է «կարգո պաշտամունքին», երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մելանեզիական կղզիաբնակները, որ մինչ այդ չէին տեսել օտարերկրացիների, տեսան երկնքում սավառնող եւ այնտեղից բարիքներ նետող ինքնաթիռներ, ու երբ դրանք հեռացան, նրանք որոշեցին իրենք ծառերից «ինքնաթիռներ» սարքել, եւ աղոթել, որպեսզի երկնքից ինչ-որ մի բան ընկնի: Նոր շենքերը կրթության որակը չեն բարելավի, եթե իսկապես նման խնդիր է դրված, եւ իրական դրդապատճառը պարզապես հին շենքերը վաճառելը չի:

Կրթությունը բարելավում են ոչ թե նոր շենքերը, այլ նոր ցանցերը, նոր կապերը, լայն իմաստով՝ նոր մշակույթը: Այն, ինչին ծառայում էր կրթությունը, այսպես կոչված արդյունաբերական դարաշրջանում, այլեւս անիմաստ է՝ տնտեսության կառուցվածքը, գործատուների եւ հասարակության պահանջները էապես փոխվել են: Մոտակա տասնամյակներում պետք չեն լինելու «շարքային արհեստավորներ»՝ վարորդներից եւ ծրագրավորողներից սկսած՝ լրագրողներով վերջացրած: Օրինակ բերեմ վերջին ոլորտից. ձայնագրել այս կամ այն քաղաքական գործչին, շարադրել նրա ասածները, դիմել մեկ այլ գործչի, որ նա «հակահարված տա»՝ ո՞վ է դա ավելի լավ անելու՝ լրագրո՞ղը, թե՞ ծրագիրը:

Իսկ ինչի՞ կարիք, կասեի անգամ՝ դեֆիցիտ է հիմա զգացվում: Պատասխանս գուցե վերամբարձ հնչի՝ ոչ ստանդարտ մտածող եւ էթիկական բարձր չափանիշներով ղեկավարվող անձանց: Ահա թե ինչի համար է պետք բացարձակապես նոր ցանց, որտեղ վերաիմաստավորվելու են «ուսուցիչ», «դասախոս», «ուսանող», «աշակերտ» հասկացությունները: Այդ գործառույթները պետք է կատարեն ոչ թե ի պաշտոնե «նշանակված» մարդիկ, այլ տեսականորեն՝ բոլորը, ում այս կամ այն հարցը հետաքրքրում է, ում գիտելիք ստանալը բավականություն եւ ուրախություն է պատճառում: 15 տարեկան պատանին կարող է լինել իմ ուսուցիչը՝ ժամանակակից «դիվայսներից» օգտվելու հարցում: Ես կարող եմ լինել նրա ուսուցիչը, եթե նրան հետաքրքրում է 19-րդ դարի ռուսական գրականությունը:

Այդ դեպքում «գնահատականներ», «դիպլոմներ», «գիտական կոչումներ», «ընդունելության քննություններ» հասկացությունները նույնպես պետք է վերանայվեն: Իհարկե, պետք է լինի համակարգ, որը ստեղծում են մասնագետները, բայց այդ համակարգի նպատակները, վերջնարդյունքները պետք է էապես փոխվեն:

45 րոպե դաս պատմելը նրանց, ում դա, վերջին հաշվով, պետք չէ եւ հետաքրքիր չէ, իսկ այնուհետեւ 45 րոպե դաս հարցնելը, երբ աշակերտների պատասխանները նույնպես բոլորին ձանձրացնում են՝ այդ ամենն իր իմաստը կորցրել է: Դա անիմաստ կլինի նույնիսկ գերժամանակակից կահավորմամբ շենքերում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քո իսկական անկախությունը նա է, երբ քո բոլոր ռազմավարական լծակները քո ձեռքում են, երբ դու լիակատար շրջափակման մեջ ես եւ այդ պայմաններում ոչ միայն գոյատեւում ես, այլեւ զարգանում ես ու բազմանում: Այսօր Հայքի Արցախ նահանգն է այս վիճակում, մնացած նահանգները պետք է միավորվեն ու միասնական լուծում գտնեն, թե ինչպես լիակատար շրջափակման պայմաններում զինվել, պաշտպանվել, զարգացնել թիկունքը եւ ճանապարհներ բացել նահանգների միջեւ: Վաղը քոչվորները քոչելու են մեր ու մյուս բնիկների հողից, մենք պետք է պատրաստվենք տեր կանգնելու մեր պապական նահանգներին: Քոչվորներին քոչվոր գլոբալիստները օգտագործում են որպես պրոքսի միջոց պառակտված բնիկ ժողովուրդների պետությունները վերացնելու համար, եթե մենք միավորվենք ու դիմանանք որոշ ժամանակ, էդ քոչվորներին կուղարկեն ուրիշ ճակատներ, իսկ երբ բնիկները այնպես միավորվեն, ինչպես քոչվորներն են միավորված, ապա կստեղծեն բնիկ գլոբալիստների կառույցը, ովքեր քոչվոր գլոբալիստներին կստիպեն բնիկ գլոբալիստների օրակարգը: Այսօրվա բոլոր պետությունների ղեկավարները, ինչպես վատերը, այնպես էլ լավերը, որոնք չար ու բարի ոստիկանի դեր են կատարում, դրանք բոլորը քոչվոր գլոբալիստների հատուկ ծառայությունների դրածոներն են: Մերը քոչվորների հետ բնական կռիվ է, բայց ռուս ուկրաինական կռիվը անբնական է եւ նրանց կռվում մեղավոր ենք մենք եւ բոլոր բնիկ ժողովուրդները, որոնք չեն ստիպում երկուսին ոչ միայն դադարեցնեն կռիվը, այլեւ իրար հետ ռազմավարական համագործակցություն ստեղծեն: Եթե երկու հզոր բնիկ քաղաքակրթություններ’ Հնդկաստանն ու Չինաստանը միավորվեն Ճապոնիայի ու Կորեայի, Վիետնամի ժողովուրդների հետ եւ ռազմավարական դաշինք կազմեն, մենք էլ Իրանի ու Վրաստանի ու Կովկասի բնիկ ժողովուրդների հետ կմիանանք այդ ռազմավարական դաշինքին: Ամենագլխավոր ռազմավարական զենքը, որը բոլոր բնիկների անկախությունը զրոյի է հասցնում, դա բնիկների ազգային փողն է, որը հեչ էլ ազգային չէ, դրա էմիսիայի կառավարումը քոչվոր գլոբալիստների ձեռքում է: Ուրեմն պետք է հրաժարվել այդ փողից եւ կազմել դասեր կամ աստիճաններ, որտեղ նույն աստիճանի ժողովուրդը փողի տեղ խոսքն է օգտագործում: Նույն դասի ժողովուրդն իրար հարյուր տոկոսով վստահում են: Միավորվենք բնիկ ժողովուրդներով, դրանից օգուտ կլինի եւ նորմալ բնիկների համար, այնպես էլ նորմալ քոչվոր ժողովուրդների համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930