Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն ընդդեմ արդարադատության նախարարության

Սեպտեմբեր 01,2023 13:30

Վահագն Գրիգորյանը 21.08.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողին հայցվորի կողմից 30.05.2023 թվականին ներկայացված դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման եւ արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» իրավանորմի ենթատեքստում դիտարկելուն (քննարկելուն, պատճառաբանելուն)»:

Օգոսոտոսի 28-ին դատավոր Լուսինե Բոյաջյանը որոշում կայացրեց դիմումը մերժելու մասին: Ըստ որոշման. «Դատարանը գտնում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հարուցելը մերժելու կամ հարուցված վարույթը կարճելու մասին վարույթ հարուցող մարմնի որոշումը չի կարող որեւէ դատարանում քննության առարկա դառնալ այն պատճառաբանությամբ, որ որեւէ դատարան չունի դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության կամ բացակայության ստուգման իրավասություն, եւ վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու եւ կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշումները դատական վերահսկողության առարկա դարձնելը կհակասի Հայաստանի Հանրապետությունում դատարանների սահմանադրական գործառույթներին եւ Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին»: Ըստ դատարանի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրորեն նախատեսված չէ իրավական կառուցակարգ, որի համաձայն քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում պահանջելու իրենց հաղորդման հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել ՀՀ վարչական դատարան, ուստի դատարանը գտնում է, որ հայցվոր Վահագն Գրիգորյանը նման հայց հարուցելու իրավունք առհասարակ չունի», այսինքն, դատարանն իրավասու չէ լուծել տվյալ վեճը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930