Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյանքը սխալ է

Սեպտեմբեր 01,2023 14:00

Բայց կանոնները երբեք չպետք է ունենան կոշտ պատժի միջոցով վրեժխնդրության բնույթ

Ձեզ տարօրինակ է թվում այս մոտեցումը, որ իհարկե իդեալական չէ, բայց այն նվազագույն վատագույնն է՝ թեկուզ պարունակելով բազմաթիվ թերություններ, սակայն ցանկացած այլ մոտեցում ունի տասնապատիկ ավելի թերություններ:

Եթե վթարը հետեւից մեքենայի բախման դեպք չէ, իրավիճակը ուսումնասիրող փորձագետը, եթե պարզի, որ մեկ մեքենան 100%-ով մեղավոր է, դատավճիռը կլինի ենթադրյալ մեղավորի օգտին 25%, իսկ 75%-ը կողմ է առերեւույթ տուժող վարողին: Ինչո՞ւ, քանի որ մենք երբեք չենք կարող հաստատ իմանալ, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, եւ մեղավոր ճանաչված կողմին տրված կասկածի առավելություն (The benefit of the doubt) մոտեցումը կարող է դիտվել այնպես, որ երկու մեքենաներն էլ ներկա են եղել միջադեպին, եւ եթե տուժող ճանաչված կողմը այնտեղ չլիներ, միգուցե վթարը տեղի չէր ունենա: Երկրորդ դեպքում, եթե մեքենային հարվածում են հետեւից, ապա երկրորդ մեքենան համարվում է մեղավոր այն առումով, որ կասկածի տեղ չկա, եւ դա նույնպես մեծ խնդիր է պարունակում, եթե առաջին մեքենան պատահաբար հետ է գնացել եւ հարվածել հետեւի մեքենային, 2-րդ դեպքում մեքենան օրենքով համարվում է հանցավոր: Իհարկե, եթե մեքենան կայանել է, եւ մեքենան հարվածում է նրան, կայանված մեքենան 100%-ով տուժող է հայտարարվում: Դա կարող է լինել միակ իրավիճակը, որտեղ ոչ ոք չի կարող վիճել: Ասում եմ այս ամենը մատնանշելու համար՝ ճիշտը սխալից, մեղավորին եւ տուժողին ճշգրիտ որոշելը գրեթե անհնարին խնդիր է, ամեն ինչ հարաբերական է եւ կարող է ենթակա լինել սխալ որոշման, գուցե հավանական չէ, բայց հնարավոր է:

Ֆուտբոլում առկա է նույնպես մեկ օրինակ. երբ խաղացողը ձեռքով դիպչում է գնդակին, 11 մետրանոցներ են նշանակում: Այստեղ գրեթե անհնարին է որոշելու, թե արդյոք դա միտումնավո՞ր է արել եւ ի՞նչ ազդեցություն է ունեցել խաղի մեջ, ո՞նց կարող է դա վճռել, դա ընկալման խնդիր է, եւ ամեն խաղում, ամենայն հավանականությամբ, տուգանային հրապարակում խաղացողները պատահաբար մի քանի անգամ դիպչում են գնդակին, բայց մրցավարը երբեմն կարող է շատ դաժան լինել եւ տուգանային հարված նշանակել: Հիմա ո՞վ կարող էր փաստերի հիման վրա վիճել, կանոնակարգով նա իրականացնում է խաղի կանոնները, բայց մենք, ովքեր ֆուտբոլ ենք դիտում, երբեմն պնդում ենք, որ այն երկիրը կամ թիմը, ով հյուրընկալում է մրցաշարը, օգտվում է նման իրավիճակներից:

Ուստի եզրափակելու համար խնդիրը ոչ թե ֆուտբոլի կանոնների մեջ է, այլ՝ իրականացման նախապատվության:

Նույն հասկացությունները գործում են կյանքում, եւ հիմնական խնդիրը այն է, թե ինչպես ենք մենք կիրառում երկրի կանոններն ու օրենքները: Լիբանանում իմ ընկերը շատ իմաստուն բան ասաց. «Միայն օրենքի ոգին կարող է իրականացվել։ Եթե մենք սկսենք կիրառել գրված օրենքներն այնպես, ինչպես կա, ապա երկրում բանտերը բավարար չեն»: Իսկ մեկ այլ իրավաբան ինձ ասաց, երբ ես նրանից իրավական խորհրդատվություն էի ստանում աշխատանքային պայմանագրերի կնքման վերաբերյալ. «Ես հիմա ձեզ փորձագիտական եզրակացություն եմ տալիս։ Կանոններն անվերահսկելի չեն, երբ կանոնները հասնում են դաժանության եւ ճզմելու սահմաններին, նրանք դառնում են անզոր, եւ սա բոլոր կանոնների մայրն է»: Լիբանանում հայտնի լրագրողներից մեկը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ պատմել է մի սցենար, որ երբ մեկ կողմը շատ հեռուն է գնում, ավելի թույլ կողմի դեմ իր իրավական պահանջներում, «թույլ» կողմը կարող է դատի տալ նրան «իր իրավունքները պահանջելու ծայրահեղականության» հիման վրա:

Ես շատ ավելի իդեալական եմ համարում դատավճիռ կայացնելու ներկա երդվյալ ատենակալների (ժյուրի) տարբերակը, եւ ոչ թե մեն-մենակ դատավորը (չնայած այն հանգամանքին, որ դա երբեմն խնդիրներ էր ներկայացնում կազմակերպված հանցավորության գործերով կալանավորման հետ կապված, որտեղ ավելի արդյունավետ կտրուկ մոտեցման անհրաժեշտություն կար-Պ.Մ.):

Անկախ նրանից, թե դուք նախընտրում եք տեսնել աշխարհիկ սահմանադրություն եւ օրենքներ, կամ մեկը, ով նախընտրում է տեսնել քրիստոնեության ոգին ներկա դրանց ներսում, ես կարծում եմ, որ շատերը համաձայն են, որ հանդուրժողականության ոգին, ներողամտությունը, օբյեկտիվությունը հարկ է առկա լինի մեր օրենքներում, Քրիստոս հանճարեղ էր իր հայտարարության մեջ. «Նրանք, ովքեր երբեք մեղք չեն գործել, թող առաջին քարը նետեն» եւ ես կարծում եմ, որ այս հայեցակարգը պետք է լինի այն հիմնաքարն ու առանցքը, որի վրա պետք է ձեւավորվի օրենքների ոգին։

Կանոնների նպատակը երբեք չպետք է լինի վենդետա եւ պատժի միջոցով արդարության հասնելը, կանոնները նպատակին հասնելու միջոց են, եւ նպատակը պետք է լինի բարեփոխումն ու կատարելագործումը, հասնել իրազեկվածության ամենաբարձր մակարդակին:

Օրերս ես վիճեցի մի լիբանանցի քաղաքական առաջնորդի հետ, երբ հայտնեցի իմ վրդովմունքը Հայաստանի Հանրապետության ներսում գործող կանոնների առնչությամբ, որոնք ասում են, որ ցանկացած ոք, ով հրապարակավ եւ առցանց հայհոյում է, պետք է ենթարկվի բարձր տուգանքների եւ ազատազրկման: Նա պաշտպանում էր այս մոտեցումը եւ ինձ ասաց, որ մարդիկ պետք է գիտակցեն, եւ նրանք հաստատ գիտեն, որ հայհոյելը սխալ է, եւ ես նրան ասացի, որ մենք համաձայն ենք, որ մարդիկ չպետք է հայհոյեն, բայց ես փորձեցի բացատրել նրան մի հիմնական հասկացություն, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը:

Կանոնները կոչված են պահպանելու ժողովրդավարությունը, եթե դրանք դառնում են չափազանց կոշտ, ճնշիչ եւ ռեպրեսիվ, դրանք առաջացնում են ճիշտ հակառակ արդյունքը: Ժողովրդավարությունը ոչ թե վախով է պահպանվում ու պաշտպանվում, այլ՝ քաղաքացուն իրազեկ, հոգեպես ապահով դարձնելով:

Ժողովրդավարությունը Հայաստանում

Ես կներկայացնեմ իմ տպավորությունը, հիմա ոմանք կարող են պնդել, որ իմ ասածը ճշգրիտ չէ, բայց քանի որ չկա գործիք չափելու եւ որոշելու համար, թե ինչն է բացարձակապես ճշգրիտ, կապված բազմաթիվ քաղաքացիների վախի եւ անվստահության մակարդակի հետ, արտահայտելու իրենց քաղաքական կարծիքները, իհարկե մենք երբեք կոնկրետ պատասխան չենք ունենա:

Եվս մեկ անգամ շեշտում եմ այն միտքը, որ առողջ ժողովրդավարությունը հիմնված է ավելի շատ մթնոլորտի վրա, քան թե տեխնիկական կանոնների, այժմ մենք պետք է վերջնական արդյունքը չափենք, ստուգելով այն մակարդակը, որ հանրապետության քաղաքացիները հանգիստ եւ խանդավառ են զգում իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե կա էական տոկոսը, որը կարծես թե անհարմար է զգում պատասխանել քաղաքական հարցերին, երբ լրագրողը անակնկալ նրան է մոտենում, ապա մենք ինչ-որ բան սխալ ենք անում:

Ժողովրդավարության վերջնական թիրախը պետք է լինի բոլորին խրախուսելը մասնակցել ժողովրդավարական գործընթացին: Երբ մենք լսում ենք կանոնների հայտարարություններ, որ ինտերնետում հայհոյողները ենթարկվելու են խիստ պատիժների, ինչպիսի ուղերձ ենք մենք ուղարկում, ինչպիսի մթնոլորտ ենք ստեղծում, վստահաբար շատերը կպնդեն, որ դա արդար է, քանի որ հայհոյանքը սխալ է, եւ բոլորս համաձայն ենք, որ հայհոյանքը սխալ է, բայց կանոնները երբեք չպետք է ունենան կոշտ պատժի միջոցով վրեժխնդրություն իրականացնելու բնույթ, կանոնները պետք է մշակվեն դաստիարակելու համար, եւ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը, բացի այդ, երբ քաղաքացիների հսկայական տոկոսը դա համարում է ճնշումների կիրարկում, անարդար արդարություն, այնուհետեւ խորանում է ազգի հոգեբանական ճգնաժամը ժողովրդավարության կիրառելու հարցում:

Երբ ընդդիմության առաջնորդները քրեական պատասխանատվության են ենթարկվում, այստեղ մեծ հակամարտություն-կոնֆլիկտ է առաջանում ազգի ներսում, ամենայն հավանականությամբ, տեխնիկական իրավական հիմքեր կան, որ նրանց հետապնդում եւ բանտարկում են: Ես իրավաբան չեմ, բայց այսքան վերքեր ունեցող ժողովրդի համար, երբ ազգը այսքան պառակտված է, իսկ անտագոնիզմը, անհանդուրժողականությունը, այլամերժությունը գերիշխող են, Վարուժան Ավետիսյանի եւ Արմեն Աշոտյանի նման ընդդիմության առաջնորդներին բանտարկված տեսնելը նպաստում է ազգի լարվածության, սթրեսի եւ վախի զգացմանը: Չարժե՞ր մեր պետությունն ավելի ճկուն լիներ, եթե այդպես վարվեր, արդյոք քաղաքական մթնոլորտն ավելի հանգիստ չէ՞ր շնչի, բայց իմ վերլուծումով նրանց ազատությունը երկրի մթնոլորտը կբարելավեր:

Ժողովրդավարությունը գոյակցում է հանդուրժողականության եւ ազգային ներդաշնակության հետ, մինչդեռ բռնապետությունը ձեռք ձեռքի տված քայլում է անտագոնիզմի, այլամերժության, անհանդուրժողականության հետ: Առողջ ժողովրդավարությունը ազգային ներդաշնակության եւ հանդուրժողականության հետ միասին նպաստում է հանրապետության ամուր դիմադրողականությանը:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
31.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930