Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանում պետք է 30 մլն դոլար ներդրում արվեր, բայց պետությունը նախընտրեց այն տալ կառավարման». Անահիտ Թարխանյան

Օգոստոս 31,2023 23:44

Ինչպես տեղեկացրել ենք, «Ապրելու երկիր» կուսակցությունը հանձնառություն է ստանձնել վերակառուցել «Զվարթնոց» օդանավակայանի շենքը՝ համագործակցելով «Արթուր Թարխանյան կենտրոնի» հետ:

Այսօր այդ մեգանախագծի քննարկման ժամանակ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատմեց, թե ինչպիսի հնարավորություններ է ունեցել այդ պատմական շենքը ու ինչպես կարող են նոր կյանք հաղորդել շենքին. «Ամբողջ ներքեւի մասը ստորգետնյա պահոց էր վառելիքի, ստորգետնյա խողովակ էր, որը վառելիք էր մատակարարում ինքնաթիռներին: Երբ ինքնաթիռը մոտենում էր կառամատույցին, դիսպետչերները, որոնք նստած էին վերեւում, մի կոճակ սեղմելով՝ բացում էին հատուկ պոմպեր եւ վառելիքը մատակարարվում էր ինքնաթիռ: Առ այսօր ոչ մի տեղ աշխարհում այդ մոտեցումն արված չի: «Զվարթնոց» օդանավակայանն ուներ 14 կառամատույց, միանգամից կարողանում էր սպասարկել 14 ինքնաթիռ, տարեկան 12 մլն»:

Անահիտ Թարխանյանն ասաց, որ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար «Զվարթնոց» օդանավակայանում պետք է 30 մլն դոլար ներդրում արվեր, բայց պետությունը նախընտրեց այն տալ կառավարման. «Օդանավակայանը այդ տարիներին արդեն բերում էր տարեկան 10 մլն դոլար եկամուտ եւ տարեցտարի աճում էր, պետությունը իր ուժերով հանգիստ կարող էր կառավարել: Բայց կոնցեսիոն կառավարման տվեցին՝ հույսով, որ կառավարիչն ունի միջազգային փորձ ու այն կդարձնի հզոր ու ժամանակակից: Պայմանը միակն էր՝ պիտի ներդներ 30 մլն դոլար: Այդ ծրագրի համար կառավարության ճնշմամբ փոխվեց օրենսդրությունը, որպեսզի ապահովվի մոնոպոլ՝ անձնական ղեկավարությունը «Զվարթնոց» օդանավակայանի եւ շատ մեծ իրավունքներ տրվեց: Իրավունքներից մեկն այն էր, որ այն ամենը, ինչ կկառուցի կառավարիչը, լինելու է իր սեփականությունը: Հետագայում պետությունը ուզի՝ կգնի, չի ուզի՝ չի գնի»:

Թարխանյանը ներկայացրեց, թե ըստ նախագծի, ինչ փոփոխություններ պետք է արվեն, որ «Զվարթնոց» օդանավակայանը լիարժեք սպասարկի մարդկանց՝ նոր զարգացում բերելով Երեւանին ու մեր երկրին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031