«Gallip International Association in Armenia»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որ պատահականության սկզբունքով անցկացրել է Երեւանի բոլոր վարչական միավորներում։
Հարցվածների 38,8 տոկոսը Երեւանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր համարել է աղբահանությունը, 28,8 տոկոսը՝ տրանսպորտը, 14,3 տոկոսը՝ ճանապարհների որակը։
Երեւանցիների 56 տոկոսը հանդիպել է ՔՊ քարոզարշավին, 20,6 տոկոսը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, 13,1 տոկոսը՝ Ազգային առաջընթաց» կուսակցությանը։
ՔՊ-ի կազմակերպած հանդիպումներին մասնակցել է բնակչության 57,6 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցության հանդիպումներին՝ 12,1 տոկոսը, «Մայր Հայաստան» դաշինքի հանդիպումներին՝ 9,1 տոկոսը։
Կարդացեք նաև
Մայրաքաղաքի բնակչության 74,9 տոկոսը նշել է, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին, իսկ 25,1 տոկոսը որոշել է չմասնակցել։
Հարցվածների մի զգալի մասը թեեւ չի ծանոթացել ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին, այդուհանդերձ, նախնական տվյալներով ամենաշատ ձայն պատրաստ է տալ իշխող քաղաքական ուժի թեկնածուին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ