Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոն:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյա էջում այս մասին մասնավորապես գրել է․ «Հայկական բանակի սպա, հերոս, իմ ընկեր Սարգիս Ստեփանյանը, ով մարտական խնդիր կատարելիս սեփական մարմնի, առողջության գնով բարձր է պահել իր ընկերների և Արցախի արժանապատվությունը, այսօր Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում բարձր է պահում ողջ հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի անունը՝ դառնալով աշխարհի չեմպիոն»։
Իսկ «Հայաքվե»–ն շնորհավորել է Սարգսիս Ստեփանյանին եւ շնորհակալություն հայտնել՝ նախաձեռնությանն աջակցելու համար: