Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հրավերով, նկարչական արվեստի վարպետների մասնակցությամբ կայացած տասնօրյա սիմպոզիումի և Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներյան մեկամսյակի ամփոփումը նշվեց ցուցահանդեսներով, որով օգոստոսի 22-ին մեկնարկեց Կողբում: Իսկ օգոստոսի 31-ին ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ նույն ցուցահանդեսի 4-օրյա ցուցադրության բացման արարողությունը։
Ցուցադրված աշխատանքների հեղինակներն են ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, Արամ Ապարանցի Սարգսյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սաֆարյանը, Արման Թորոսյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Բաղումյանը և Կարապետ Ղուլիջանյանը, Հարություն Վարդանյանը, Աննա Նասիբյանը, Արուսյակ Փաշիկյանը, Հռիփսիմե Մանթաշյանը, Հրանտ Խեքոյանը, Սաթենիկ Ղուլիջանյանը, Օֆելյա Վարդանյանը, Արա Ղուլիջանյանը։
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի համայնքապետարանը երախտագիտություն է հայտնում բոլոր արվեստագետներին մասնակցության և սիմպոզիումի արդյունքում համայնքին նվիրաբերած կտավների համար:
Նշենք նաև, որ այսօրինակ միջոցառումները կդառնան ավանդական և կունենան շարունակական բնույթ։