«Ընտանիքով մենք Ձեզ հետ ենք։ Ով ինչ խոսում է, մենք դեմ ենք, մենք մենակ քեզ հետ ենք»,- Նոր Նորք վարչական շրջանում բակային հանդիպումների ժամանակ, պատուհանից տեսնելով Հայկ Մարությանին, նրան այսպես դիմավորեց մի կին։
Մարությանը Նոր Նորքի բակերում բնակիչներին հորդորում էր՝ անպայման սեպտեմբերի 17-ին մասնակցեք ընտրություններին։
Բակերից մեկում էլ մի տղա պատուհանից դիմեց Մարությանին․ «Նենց կանեք, որ դհոլը ձեր ձեռքից չտանեն»։ Հայկ Մարությանը պատասխանեց․ «Արդեն էդպես ենք կազմակերպել, շնորհակալ եմ»։
Հայկ Մարությանի քարոզարշավի ընթացքում բնակիչները, պատուհաններից բութ մատը վերև բարձրացնելով, դիմավորում էին Մարությանին, մեկ էլ Հայաստանի դրոշն էր կախել պատշգամբից։
Կարդացեք նաև
Հայկ Մարությանն ու իր թիմակիցները գոչում էին․ «համար 7՝ Հայկ Մարության, Հայկ Մարության՝ համար յոթ»։ Հայկ Մարությանն էլ ոտքի վրա նոր կարգախոս մտածեց՝ «ամսի 17-ին, համար 7-ին»։
Բնակիչներից մեկն էլ լսելով Հայկ Մարությանին, նրա՝ խոսքն ավարտելուց հետո ասաց․ «Բայց մենք Ավինյանին ենք ընտրելու»։ Հայկ Մարությանն էլ արձագանքեց՝ ձեր իրավունքն է, բայց անպայման գնացեք ընտրության։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ