«Այդ ֆորմատով հանդիպում տեղի չի ունեցել։ Հանդիպում չի եղել Մանե Թանդիլյանի եւ Հայկ Մարությանի հետ, առաջարկներ նույնպես չեն եղել։ Բայց մենք բաց ենք առաջարկների համար»,-Aravot.am-ին հայտնեցին «Հաղթանակ» կուսակցությունից։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցությունից հերքում են տեղեկությունը, թե վերջերս հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը եւ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։
Հիշեցնենք, Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառած քաղաքապետի երեք թեկնածուներ Մանե Թանդիլյանը, Հայկ Մարությանը եւ Վիկտոր Մնացականյանը վերջերս հանդիպել են եւ պայմանավորվել, որ միասին պետք է կոալիցիա կազմեն եւ բաշխեն քաղաքի կառավարումը:
Ըստ նույն աղբյուրի՝ Քանի որ Մանե Թանդիլյանը լավ ֆինանսիստ է, ֆինանսական բլոկը, կրթությունն ու որոշ մշակութային ոլորտներ որոշվել է տալ «Ապրելու երկրին»: Աղբահանության, տրանսպորտի եւ էլի մեկ-երկու ոլորտ պայմանավորվել են հանձնել Հայկ Մարությանի վերահսկողությանը: Իսկ քաղաքաշինության, կառուցապատման եւ քաղաքային պլանավորման այլ ոլորտներ էլ կհամակարգի Վիկտոր Մնացականյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ