Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները.

Օգոստոս 31,2023 18:40

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ

Ս.թ. օգոստոսի 30-ին դատախազության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող, Երևանի սիրված սրճարաններից մեկի՝ «Սանտաֆե»-ի տարածքի օգտագործման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որն առերևույթ կարող է  շփոթմունք առաջացնել հանրության շրջանում և թյուր պատկերացում ձևավորել։

Մասնավորապես, դատախազության հայտարարությամբ վիճարկվում է 2017թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում հողամասի վարձակալության և սեփականության իրավունքների ձեռքբերման գործընթացի իրավաչափությունը։ Այնինչ,  հարկ է նշել, որ դեռևս 2001 թվականից սրճարանի տարածքի կապակցությամբ առկա են եղել վարձակալական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում պարզապես վերակնքվել է վարձակալության պայմանագիրը՝ շարունակելով տարածքի օգտագործումը։

Ավելին, վերակնքված պայմանագրով ոչ միայն պահպանվել է ի սկզբանե նախատեսված վարձակալության ժամկետը (2026թ. փետրվարի 12), այլև ճշգրտվելու արդյունքում փոքրացվել է վարձակալության հանձնված տարածքը, բարձրացվել է վարձավճարը, հետևաբար գոյություն ունեցող վարձակալական իրավահարաբերությունները շարունակելու համար մրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայել է:

Հարկ է նաև նշել, որ 2001 թվականից սկսած՝ վարձակալված տարածքում առկա են սեփականության իրավունքով պատկանող շինություններ, որոնց նկատմամբ իրավունքները ձեռք են բերվել, և այսօր էլ առկա են բացառապես օրենքով սահմանված շրջանակներում և նախատեսված բոլոր շինարարական փաստաթղթերով:

Այսպիսով, ակնհայտ է, որ հասարակական նշանակության տարածքում իրականացվել են մեծ ներդրումներ՝ հաշվի առնելով երևանցիների հարմարավետությունը և ներդաշնակությունը հարևանությամբ գտնվող մշակութային հուշարձաններին ու կոթողներին:  «Սանտաֆեն», ինչպես «Գալաքսի» ընկերությունների խմբի այլ նախագծեր, իրականացվել են Հայաստան բերելով զգալի ներդրումներ և նպաստելով երևանյան սրճարանային կոլորիտի ձևավորմանը։

Հավատարիմ լինելով հանրության հետ բաց հաղորդակցության քաղաքականությանը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը  մտահոգված է, որ առանց իրավական գործընթացների մասին պատշաճ ծանուցումներ ստանալու հանրությանն են ներկայացվում հայտարարություններ, որոնք անհիմն կերպով վնասում են ընկերությունների գործարար համբավն ու հեղինակությունն՝ անհանգստացնելով «Գալաքսի» համայնքի աշխատակիցներին և մեր գործընկերներին։

Կրկին ընդգծում ենք, որ խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները, որոնք խաթարում են անմեղության կանխավարկածի էությունը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը տեղեկացնում է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում՝ հույս հայտնելով, որ իրավական գործընթացներն կիրականացվեն պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ, բաց և հրապարակային հաղորդակցությամբ։

 

«Գալաքսի» ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031