Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՆԳՆ-ն իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորեն դատապարտելի արարքների մասին

Օգոստոս 31,2023 18:16

ՀՀ ՆԳ նախարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորեն դատապարտելի արարքների մասին։

Մասնավորապես, ըստ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի, նախընտրական քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ այլ կերպ խոչընդոտելը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառք ստանալու համար։ Օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ ընտրակաշառք ստանալը՝ ընտրությանը մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելն է, որի առավելագույն պատիժը ազատազրկումն է մեկից երեք տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով։

Պատասխանատվություն է նախատեսված ընտրակաշառք տալու համար։ Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրակաշառք տալ է համարվում ընտրությանը մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառքի միջնորդության համար: Օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը պատժվում է առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

Նույն արարքը, որ կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

Հայաստանի Հանրապետություն
Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031