Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների ծնողները պնդում են՝ ՊՆ շենքի մոտից չեն հեռանա, մինչեւ նախարարին չտեսնեն

Օգոստոս 31,2023 18:30

Քիմիկների զորամասի անհետ կորած զինվորների մայրերի հետ ՊՆ նախարարի հանդիպումն այսօր հետաձգվել է: Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ այսօր կեսօրին հեռախոսազանգով իրենց հայտնել են, որ հանդիպումը տեղափոխվում է վաղը կեսօրին:

ՊՆ շենքի մոտ նախարարի հետ հանդիպում պահանջող քիմիկների զորամասի անհետ կորածների ծնողներն այսօր հիշել են նախարարի բանակային տարիները, երբ, Պապիկյանը մարդ էր դանակահարել:

«Մարդ դանակահարող զինվորը, որ հանկարծ դառավ նախարար»,- Սուրեն Պապիկյանին այսպես էին հիշատակում ծնողները:

Ծնողներից մեկն էլ ասաց, որ ինքը խորը հարգանք ունի զինվորի համազգեստի նկատմամբ, որով որդուն վերջին անգամ ճանապարհել է։ Ծնողը նկատեց, որ սպան իրավունք չունի ստախոս լինել, չի հարգում ստախոս սպաների. «Սպայի պատիվն է»:

Հավաքված ծնողներն այնքան բորբոքված են նախարարի հետ անընդհատ հետաձգվող հանդիպման փաստից, որ իրենց վրդովմունքն արտահայտում էին շենքի դիմաց կանգնած զինվորականներին ուղղված խոսքով:

«44-օրյայում էլ տեսանք՝ լիքը տուզիկ սպաներ ոնց փախան, էդ երեխեքին թողեցին մսաղացի բերան, լիքը տուզիկ գեներալներ ինչպես երեխեքին տարան բայրաքթարների տակ ու ասացին՝ դավայ Ալիեւ ախպեր, խփի, սրանք «ռասխոդի» մատերիալ են, վերացրու սրանց ու դուք ծառայում եք դրանց, մի ծառայեք, պատիվ ունեցեք »,- զինվորականներին դիմելով՝ ասաց ծնողներից մեկը;

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031