Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 2-ից Սուրեն Պապիկյանը հանդիպում է անհետ կորած զինվորների ծնողների հետ․ այսօրվա հանդիպումն էլ հետաձգվեց վաղվան

Օգոստոս 31,2023 17:57

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինվորների մայրերի հետ ՊՆ նախարարի հանդիպումն այսօր հետաձգվել է: Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ այսօր կեսօրին հեռախոսազանգով իրենց հայտնել են, որ հանդիպումը տեղափոխվում է վաղը կեսօրին:

«Կեսօրին զանգեցին՝ գիտեք ձեր հանդիպումը վաղը երեքին է տեղափոխվում: Ես էդքան պարա՞պ եմ, որ պիտի ընկնեմ Պապիկյանի հետեւից, ինքը պետք է վազի էս ծնողների հետեւից ու ներողություն խնդրի, ոչ թե … փախնի: Մայիսի երկուսից հանդիպում է՝ էսօր էգուց: Տղամարդ է, թող դուրս գա, վախենո՞ւմ է․․․ Ախր պիտի ծառայած լինի, որ հասկանա՝ սպայի խոստումն ինչ է: Ես նախկին զինվորական եմ, առաջ գեներալ էինք տեսնում, մկան ծակն էինք փողով առնում, իսկ հիմա սաղ գնդապետ ու գեներալ են: Մեր խմբի քանի ծնող մահացավ, գիտե՞ք, էնքան են ձգձգում, մինչեւ սաղ մահանան, էլ մարդ չմնա՞ իրենցից բան պահանջող: Խաբեությամբ տարել են մեր երեխեքին պատերազմ, խաբել են, թե զոհերին գնում եք սրբեք, դուրս գաք, այնինչ այդտեղ թուրքն արդեն երեք օր նստած էր, հեռախոսազանգով էլ ասել են՝ ապրանքը հասել է տեղ: Այդպես մեր երեխեքին տարել են, հանձնել թուրքին։ Ապրանքը դուք եք, դուք: Իսկ հիմա պատասխան են տալիս՝ չգիտենք ձեր երեխեքն ուր են: Ի՞նչ է նշանակում մենք չգիտենք ՝ ձեր երեխան ուր է»,- ասաց անհետ կորած զինվորներից մեկի մայրը:

ՊՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են տեղակայվել, ինչը ծնողներին շատ վրդովեցնում է:

«Հլը նայեք՝ քանի ոստիկան է հասնում մեկ ծնողին, որիս մոտ են դանակ նկատել, մայրերի դե՞մ են հանել էս ոստիկաններին»,- դժգոհեց ծնողներից մեկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031