Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:
Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին մանրամասն պատասխանելու և ջերմ ընդունելության համար:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ