«Բացարձակ ոչ մի բանավեճ չկա»,-Aravot.am-ի հիշեցմանը, երբ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իր ջանքերով են MAN ավտոբուսները բերվել, դրան ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց՝ «ոմանց որ լսենք, հեղափոխությունն էլ են իրենք արել» և հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ Մարության-Ավինյան այս հեռակա բանավեճը վնասում է և′ քարոզարշավին, և′ երկու թեկնածուներին, այսպես պատասխանեց Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Այսօր նա կրկին Նոր Նորքում էր։ Շրջեց բակ առ բակ և հորդորեց բնակիչներին անպայման մասնակցել սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին։
Մեր հարցին ի պատասխան էլ նշեց․ «Մենք ներկայացնում ենք մեր արածը, մենք ներկայացնում ենք միայն փաստերը, այլ բան չենք ներկայացնում։ Մնացածը ժողովուրդը կտեսնի, կգնահատի։ Ժողովուրդը շատ լավ տեսնում ու գնահատում է։ Ինչ վերաբերում է հեղափոխությանը․ ՔՊ-ն այն կուսակցությունն է, որը սեփականաշնորհել է հեղափոխությունը, այնինչ բացարձակապես ՔՊ-ն չի արել այդ հեղափոխությունը, այլ ամբողջ հայ ժողովուրդը, ակտիվը, որը զբաղվել էր տասնյակ տարիներ, մարդիկ, որոնք մասնակցել են տարբեր ցույցերի, ընդվզումների։ Կարծում եմ՝ շատ լավ գիտեն բոլորը՝ ով ինչ է արել և ինչ է անում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ