Կառավարությունը պետք է խնդիր առաջադրի, որ մեր դպրոցների շրջանավարտները ունենան բավարար հոգեբանական պատրաստություն կյանքի ամենատարբեր փորձությունները հաղթահարելու համար, որոնք անկանխատեսելի են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ֆիզիկական պատրաստության կոնկրետ չափանիշ էլ պետք է ունենանք: Հոգեբանական մասով մասնագետները պետք է ասեն, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ այս իրավիճակը գնահատելու համար մենք դպրոցներում ժամանակ առ ժամանակ հոգեբանական թեստեր անենք եւ մեծ նկար ունենանք, թե մեր աշակերտների հոգեբանական պատրաստությունն ինչ վիճակում է»,-ասաց Փաշինյանը:
Այս միտքը Փաշինյանը սահուն տարավ դեպի երեխայի սահմանագծում
«Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է երեխայի սահմանը հստակ գծենք՝ որտեղ է ավարտվում երեխան և որտեղ է սկսվում հասուն մարդը: Մեր օրենսդրությունն ասում է, որ ՀՀ 18 տարեկանը լրացած անձը չափահաս քաղաքացի է: Բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում մենք այս խնդիրը չենք լուծել: Ես այս թեմային բախվել եմ և շարունակում եմ բախվել տասնյակ անգամներ:
Կարդացեք նաև
Ուզում եմ բերել ամենացայտուն օրինակը. Դուք գիտեք, որ Հայաստանում պարտադիր զինծառայություն է գործում 18 տարեկանից: Շատ վաղուց իմ ականջը ծակում է այն հանգամանքը, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսելիս ասում են՝ երեխա: Մենք այդ մարդու վրա երկրի անվտանգության ապահովման ֆունկցիա ենք դրել ու իրեն ասում ենք է երեխա: Եթե ինքը երեխա է, ուրեմն իրեն չպետք է զորակոչենք բանակ: Բանակում չկա երեխա, կա զինվոր»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, մեր հանրության մեջ սոցիալ-հոգեբանական այս խնդիրը կա. «Եթե այսպես գնա, կասենք՝ 35 տարեկան երեխա, 45 տարեկան երեխա, 63 տարեկան երեխա, վաղ կենսաթոշակային տարիքի երեխա: Սա հումոր չէ, այստեղ շատ լուրջ խորը պրոբլեմներ կան, որոնք արտահայտվում են առօրյա կյանքում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կառավարության անդամների առաջ խնդիր դրեց հստակ գծել երեխայի սահմանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ