Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհասական վիճակը, ՀՀ իշխանությունների կրավորական պահվածքը պարտադրում է մի կողմ թողնել հիասթափությունը և կրկին դուրս գալ հրապարակ: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր  փուլի սկիզբ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Օգոստոս 31,2023 15:58

Նոր զարգացումներ

Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է:

Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը:

Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր  փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում:

Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում  սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031