Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչով դիմում ենք Ադրբեջանին և ՌԴ-ին՝ ԼՂ ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար». ԵՄ արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Օգոստոս 31,2023 15:28

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ի հրապարակումը։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկերը (խմբ․՝ Կատրին Կոլոննան) օրակարգում նաև ներառել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է», – ասել է Բերբոքը Տոլեդո քաղաքում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելիս:

Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին՝ շեշտելով մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։

«Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար», – ընդգծել է Անալենա Բերբոքը։

Բերբոքը նաև նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակում է տեղի ունենում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես ստանա մարդասիրական օգնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031