Քանի որ դուք եռակցողի մասին խոսեցիք, ես հիշեցի, թե այս դահլիճում քանի անգամ եմ հենց եռակցողի օրինակը բերել, այսօր կառավարության նիստում հուշերի գիրկն ընկավ Նիկոլ Փաշինյանը, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանը, որպես մասնավորի հետ համագործակցության լավագույն օրինակ՝ բերեց Քաջարանի ուսումնարանը, որն իր կրթական ծրագրերը հարմարեցրել է տեղի տնտեսվարողների կարիքներին՝ տեքստիլի արտադրություն, եռակցողներ:
Մեկ այլ հանդիպում էլ Փաշինյանի միտքն եկավ, Հայաստանում շինարարական ընկերության տնօրենները դժգոհել են, թե մասնագետների՝ շինարարների, եռակցողների, պատշարների կարիք ունեն։
Նրա խոսքով, պարզվել է, որ Գորիսում շինարարական աշխատանքները ժամկետում չեն կատարվում, որովհետև մատակարարողը չի հասցնում քար տեղափոխել։ Փաշինյանը հայտնեց, որ հիմա Իրանից են Գորիս քար ներկրում, որ շինաշխատանքները կատարեն։
«Շինարարական ընկերության տնօրենը վրդովված ասում էր՝ ինձ մեղադրում են, որ շինաշխատանքները ժամանակին չեմ կատարում, բայց 6-րդ կարգի եռակցող մատների վրա կարելի է հաշվել Հայաստանում: Նաեւ ասում է՝ կարևոր հանգույցների եռակցումը ես ուրիշ մարդու չեմ կարող վստահել, դրա համար այդ եռակցողը գնում մի տեղ է աշխատում, հետո գնում է այլ հատվածում աշխատում, դրանից հետո՝ մեկ ուրիշ տեղ։ Ուր գնում ենք, մեզ ասում են՝ եռակցողի, խառատի կարիք ունեն»,- փոխանցեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ երկրում առկա տնտեսական ներուժը կիրացվի, թե՝ չի իրացվի, կախված է նրանից, թե 6-րդ կարգի քանի եռակցող կա հանրապետությունում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ