Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեռնարկություններն իրենց խնդիրը լուծելու համար զբաղվածության կենտրոնները չեն համարում հուսալի պլատֆորմ. Փաշինյան

Օգոստոս 31,2023 14:53

Վերջին երկու տարիների ընթացքում, միասնական սոցիալական ծառայության ստեղծումից հետո, միայն վարչարարության արդյունքում շուրջ 15 հազար ընտանիք դուրս է եկել անապահովության համակարգից: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նոր համակարգ է մշակվում և առաջիկայում կներկայացվի քննարկման: Այդ համատեքստում աշխատանք է առաջարկվելու բոլոր աշխատունակ մարդկանց, և նրանք դիտարկվելու են որպես պոտենցիալ արժեք ստեղծող մարդիկ: Նրանց թիվը քիչ չէ: Շուրջ 40 հազար մարդ, ըստ էության, աշխատունակ տարիքում է, աշխատունակ է և կարող է աշխատել՝ դուրս գալով այդ համակարգից»,- ասաց նախարարը, ապա հավելեց,- «ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ փորձարկում ենք արհեստական բանականությամբ այդ նպաստի համակարգի գործարկումը: Եվ այն քիչ երկրներից ենք, որտեղ արդեն այդ գործիքի փորձարկումը կա: Հուսով ենք՝ առաջիկայում՝ այդ համակարգը ներկայացնելուց հետո, ամբողջությամբ չէ, բայց քայլ առ քայլ կանցնենք նոր համակարգի»:

Նախարարի խոսքը կարծես թե վստահություն չներշնչեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ մարզային հանդիպումներում նա հասկացել է, որ ձեռնարկություններն իրենց խնդիրը լուծելու համար զբաղվածության կենտրոնները չեն համարում հուսալի պլատֆորմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031