«Մտան Շուշի, ասացին՝ «Շուշին Ստեփանակերտը չէ», մտան Ստեփանակերտ, ասացին՝ «Սյունիքը չէ», սպառնացին Սյունիքին, ասացին՝ «Երևանը չէ». պոլսահայ լրագրողի հոդվածը
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն հոդված է հեղինակել՝ «Այսօր Ասկերանը, վաղը՝ Քընալըն» վերնագրով։ Հոդվածում Նալջըն գրել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակի, Ադրբեջանի գործողությունների և աշխարհասփյուռ հայերի դիրքորոշման մասին։
«Հայկական աշխարհն այս ամենի մեջ և միջազգային ճգնաժամի հետ մեկտեղ վերաձևվում է։ Որքան էլ, որ յուրաքանչյուր հայկական սփյուռք փորձում է ազդեցություն ունենալ այն երկրի տեղական քաղաքականության վրա, որում գտնվում է, իրականությունն այլ է։ Առօրյա հոգսերը գերակշռում են այն ամենին, ինչ կատարվում է Ղարաբաղում.
Մտան Շուշի, ասացին՝ «Շուշին Ստեփանակերտը չէ»․․․
Կարդացեք նաև
Մտան Ստեփանակերտ, ասացին՝ «Սյունիքը չէ»։
Սպառնացին Սյունիքին, ասացին՝ «Երևանը չէ»։
Հերթը գալու է Երևանին, ասելու են՝ «Քընալըն չէ, Լոս Անջելեսը չէ, Ալֆորվիլը չէ»։
Եվ երբ օր գա ու մեր դռան առջև մեր գլխին մի բան պատահի, ո՛չ Երևանը, ո՛չ էլ Ստեփանակերտը մնացած չեն լինելու, որ մեր թիկունքին կանգնեն»։
Region Monitor