«Ասում եմ՝ եղբա՛յր, գործունակ ես, առողջ ես, ինչի՞ պիտի պետությունը քեզ նպաստ տա: Դու ի վիճակի ես աշխատել: Ասել, որ Հայաստանում աշխատելու տեղ չկա, այսօր արդեն այդ թեման հրատապ չէ: 2018-ին մեզ ասում էին՝ դե, աշխատելու տեղ տվեք, աշխատենք, հիմա հրատապ չէ»,-կառավարության այսօրվա նիստում պատմեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշելով, որ Ագարակ գյուղում մի երիտասարդ իրեն բողոքել է, թե նպաստից զրկվել է:
Հիշեցնենք, որ գյուղի բնակիչներից մեկը (լուսանկարում) դիմելով Փաշինյանին՝ ասել էր, որ 4 երեխա ունի, սակայն նպաստ չեն տալիս՝ հիմնավորելով, որ ՀՀ քաղաքացի չի. «Երեխաներս Հայաստանի քաղաքացի են: Իմ ամեն ինչը տեղն է, ես չեմ ուզում նպաստ, բայց պետք է բոլորի մոտ հավասար լինի»:
Փաշինյանն այսօր նաև նկատեց, որ միաժամանակ կան քաղաքացիներ, որոնք 500 հազար դրամ վարկ են փակում, բայց պետությունից 30-35 հազար դրամ նպաստ են ստանում:
«Այս ուղղությամբ աշխատանք արվել է, բայց դա չի ավարտվել: Հանկարծ չմտածենք, թե խնդիրը լուծել ենք: Այդ պրոբլեմը կա, անապահովության գնահատման համակարգը պետք է գործի թվայնացման և արհեստական ինտելեկտի հիման վրա, որպեսզի անաչառ լինի»,- ասաց նա` կառավարության անդամներին հորդորելով հարցը ուշադրության կենտրոնում պահել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ