Շինարարության այն տեմպը, որը մենք վերցրել ենք, որևէ կերպ չենք կարող կորցնել, քանի որ այն, ինչը որ մենք անում ենք, չնայած աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումներ ենք անում, բայց անհրաժեշտ մինիմումի շեմից դեռ շատ հեռու ենք, նաև կրթության ոլորտում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով 300 մանկապարտեզի ծրագիրը չավարտած պետք է մտածել հաջորդ 300-ի մասին և այդպես մյուս դպրոցների, մանկապարտեզների ու այլ ծրագրերի մասին: Փաշինյանը խոստովանեց, որ Լոռու մարզ կատարած այցից հետո հասկացել է, թե մարդու բարեկեցությունն ապահովելու համար ինչ պետք է անի կառավարությունը:
«Կառավարությունը բարեկեցությունը պետք է ապահովի, առաջինը հերթին իրավակարգը, օրենքի առաջ մարդկանց հավասարությունն ապահովելու միջոցով, երկրորդ՝ ենթակառուցվածքներ ապահովելու միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա կարևորեց որակյալ էլեկտրաէներգիայի, լայնաշերտ ինտերնետի, նախնական բժշկական ծառայությունների ապահովման խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Գլոբալ առումով խաղաղություն ապահովելուց հետո կառավարությունը քաղաքացուն պետք է ասի՝ հարգելի քաղաքացի մենք ապահովեցինք բոլոր պայմանները, որպեսզի դուք աշխատեք և ձեր բարեկեցությունը զարգացնենք: Այսինքն` կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, կառավարության խնդիրն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային