Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս իշխանություններին վերջին հնարավորությունն ենք տալիս». Ավետիք Չալաբյան

Օգոստոս 31,2023 13:46

«Արցախ հանձնելու մանդատ չունես», «Հռչակագիր փոխելու մանդատ չունես, «Բանակ քանդելու մանդատ չունես», «Երկիր քանդելու մանդատ չունես». այս եւ համանման այլ պաստառներով ու կոչերով, այսօր ՀՀ ԿԸՀ-ի մոտ, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները միացան «ՀայաՔվե» նախաձեռնությանը:

Լուսանկարը՝ «Բաբոն տեր ա» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակներն այսօր 58 հազար ստորագրությունները՝ հինգ արկղերի մեջ զետեղված, հանձնեցին ԿԸՀ:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և նախաձեռնության մի քանի անդամ ստորագրեցին արկղերը։

‘Hayakve’ initiative handed over the collected 58 thousand signatures to the Central Electoral Commission in Yerevan, Armenia

«Սեպտեմբերի 4-ին արկղերը կբացվեն ու կսկսվի ստորագրությունների ստուգումը։ Հատուկ ծրագիր է պատվիրել ԿԸՀ- ն՝ ստորագրությունները ստուգելու համար։ Միակ խնդիրը կարող է լինել այն, որ ծրագիրը վերջնական պատրաստ չլինի, հակառակ դեպքում, եթե խնդիր չլինի, երկուշաբթի ժամը 11։00-ին կսկսվի ստուգումը»,- ասաց Արմեն Սմբատյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության առնվազն երկու ներկայացուցիչ կարող է ներկա լինել այն սրահում, որտեղ իրականացվելու է ստորագրահավաքի ստուգման գործառույթը։

Նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ սխալի հավանականությունը 0,5 տոկոս է. իրենք ստուգել են բոլոր ստորագրությունները, նույնականացրել փաստաթղթերը, դրանք էլեկտրոնային տարբերակով պահվում են նախաձեռնության հեղինակների մոտ: Ավետիք Չալաբյանը նաեւ հայտարարեց, որ իրենք պայքարելու են յուրաքանչյուր ստորագրության համար, բայց եւ քաղաքացիներին կոչ արեց՝ նաեւ անձամբ պայքարել իրենց ստորագրությունների համար, մասնավորաբար, հարցի խորհրդարանական քննարկումների շրջանում, ԱԺ-ի մոտ հավաքվել եւ անել ամեն ինչ, որպեսզի օրենքը անցնի հենց խորհրդարանում եւ առաջին փուլով. «Մենք այս իշխանություններին վերջին հնարավորությունն ենք տալիս, այլապես, ժողովրդի գետը կմաքրի այս իշխանությանը»:

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի եւ այս նախագիծը կդրվի հանրաքվեի:

Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել միայն հանրաքվեով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031