Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերջ դնել Ալիևի ցեղասպան քաղաքականությանը. Ֆրանսիային կոչ եմ անում բանաձև ընդունել՝ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մասին. Բրունո Ռըտայո

Օգոստոս 31,2023 13:42

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) լուսանկար է հրապարակել Լաչինի միջանցք, գրելով.

Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը փակել է ավտորիտար Ալիևը անցյալ տարվա դեկտեմբերին։

Պետք է վերջ դնել նրա վարած ցեղասպան քաղաքականությանը, որը դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամպոյի և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ Խուան Մենդեսի կողմից։

Ժամանակը լրանում է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031