Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 3 մլրդ 44 մլն դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

Օգոստոս 31,2023 12:41

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 մլրդ 44 մլն դրամ մի շարք սուբվենցիոն ծրագրերի՝ կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:

Գնել Սանոսյանի խոսքով, ծրագրերի հիմնական մասը՝ 29 ծրագիր, 2022 թվականի են, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի: Ընդհանուր առմամբ 25 համայնքի է գումար հատկացվում 48 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Ընդհանուր առմամբ, այս որոշման ընդունման պարագայում կառավարությունը 255 ծրագրի համար արդեն շուրջ 14.4 մլրդ դրամ կվճարի»,- նշեց նախարարը:

Սուբվենցիոն ծրագրերը ներառում են ճանապարհաշինությունից, ջրամատակարարման համակարգի արդիականացումից մինչև կրթական, մշակութային հաստատությունների տանիքների նորոգում ու մանկապարտեզի կառուցում:

Ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց բոլոր 9 մարզում համաֆինանսավորվող բոլոր ծրագրերի իրականացման ընթացքը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031