Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։
«Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։ 275 մլն դրամի հատկացումը պայմանավորված է ընտրողների թվաքանակով, որից գրասենյակային նյութերի` թուղթ և քարթրիջներ, և ընտրական մատյանների կազմման համար կտրամադրվի՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ։