Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2023թ․ առաջին կիսամյակում ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերով 146 անձի վերաբերյալ 140 քրեական վարույթ է ուղարկվել դատարան․ ամփոփում

Օգոստոս 31,2023 13:05

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել և ամփոփվել է 2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների քննության ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։ 222 քրեական վարույթ կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները։ 7 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 76-ը միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:

Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 116-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:

Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-ից 14, 4-ը՝ 14-ից 18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան:

Կարճված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 6-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, իսկ 207-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Կարճված վարույթներով 59 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 59 անձից 52-ը հանդիսացել են կին/ամուսին, 4-ը՝ ծնող/տատ ու պապ, 1-ը՝ քույր/եղբայր, 2-ը՝ զավակ/թոռ:

Կարճված վարույթներով 221 տուժողից 4-ը եղել են մինչև 12, 6-ը՝ 12-ից 14, 6-ը՝ 14-ից 18, 205-ը՝ 18-ից բարձր տարեկան:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031