Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը:
Ինչպես տեղեկացնում է Լիբանանի Հայ Հեղափոխական դաշնակցության ֆեյսբուքյան էջը, տեղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են բեռնատարի ճանապարհը և թույլ չեն տվել, որ այն շարունակի առաջ գնալ:
🔻Միջադեպի մասին գրել է նաև թուրքական պետական «Anadolu» լրատվամիջոցը՝ նշելով, թե բեռնատարի 52-ամյա վարորդին է մոտեցել 15-20 անձանցից բաղկացած խումբ, որը թույլ չի տվել բեռնատարի վարորդին դուրս գալ թաղամասից: Ըստ լրատվամիջոցի՝ խումբը վարորդին ծեծի է ենթարկել, ներկ լցրել նրա վրա, պոկել մեքենայի բրեզենտը, որի վրա գրված է եղել Türkkan:
Region Monitor
Կարդացեք նաև