Բաքուն սադրանք է որակում առանց իր հետ համաձայնության բեռներ ուղարկելու փորձը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտնում է՝ Ֆրանսիայի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել։
«Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին» – APA գործակալությանը փոխանցել են արտգործնախարարությունից։