Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե Ալիևը Նիկոլից ավելի լավ ասֆալտ փռի: Այն, ինչ տեղի է ունենում, փաստում է մեր հասարակության մի զանգվածի արժեքային դեգրադացիայի մասին. Շարմազանով. «Հրապարակ»

Օգոստոս 31,2023 11:00

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ, ալավերդցի Էդուարդ Շարմազանովն է:

– Ո՞րն է իրավիճակը փոխելու ելքը: Կա՞ տարբերակ:

– Այն, ինչ տեղի է ունենում, փաստում է մեր հասարակության մի զանգվածի արժեքային դեգրադացիայի մասին: Կապ չունի` Լոռի կլինի, Տավուշ թե Սյունիք: Այս իշխանությունները բարոյազրկված են: Նիկոլ Փաշինյանի հենարանը ոչ միայն Ալիեւն ու Էրդողանն են, այլեւ նրանք, ովքեր ասֆալտը հայրենիքից կարեւորում են: Ես նրանց հարց եմ տալիս․ իսկ եթե վաղն Ալիեւը գա ու թոշակները 50 հազար դրամով ավելացնի, ի՞նչ պետք է անեք: Ծափահարելո՞ւ եք Ալիեւին: Գուցե Ալիեւը Նիկոլից ավելի լավ ասֆալտ փռի, այնպես որ՝ Նիկոլը թող չուրախանա այս վիճակից, թող ձեռքը գլխին խփի, թեպետ, եթե սրանք արժեքային համակարգն իմանային ինչ է, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան կլինեին: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ շատը միշտ չի, որ ճիշտ է: Երբեք չեմ կարծել, որ ես էլ պետք է ժողովրդի պես մտածեմ, որովհետեւ Հիսուսին էլ խաչեցին, հետո՞:

– Փողոցային պայքարի միջոցով հնարավո՞ր է այս իշխանությանը հեռացնել:

– Ինձ թվում է՝ միակ ճանապարհը՝ սրանց հեռացնելու, փողոցային պայքարն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031