Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս պայքարը սովի դեմ պայքար չէ: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Օգոստոս 31,2023 10:14

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի մեր հայրենակիցներին հղել: «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ շատ լավ հասկանում է, որ այս պայքարը սովի դեմ պայքար չէ, այլ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար աղետը հետևանք է այն համահայկական, ազատագրական պայքարի, որը շարունակվում է մինչ օրս: Հայաստանի Հանրապետության բնակչությունը և իշխանությունը պետք է հասկանան, որ այսօր արցախցին, ապրելով սովի պայմաններում, պայքարում է ոչ միայն Արցախի Հանրապետության և Արցախը հայկական մնալու, այլ համայն հայության և ընդհանրապես Հայկական հարցը չփակելու համար: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել: Վտանգ կա, որ հարցը միանգամից կփակվի, և այլևս մեր սերունդները չեն կարողանալու այս պայքարի մեջ մտնել: Կարծում եմ, որ այդ հասկացվածությունը ՀՀ մեր հայրենակիցների և իշխանությունների մեջ պետք է արթնանա:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե այստեղ արցախցին չկարողացավ դիմադրել, շարունակել իր պայքարը, ապա նրանք վաղն ուղղակի զրկված են լինելու իշխանություն ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ստեփանակերտում արցախցին պայքարում է Երևանում ապրող հայ բնակչության համար և առհասարակ Հայաստանի Հանրապետության լինելիության համար: Բազմիցս ասվել է՝ միամտություն է կարծել, որ առանց Արցախ հնարավոր է փրկել Հայաստանը, և հակառակը՝ առանց Հայաստան փրկել Արցախը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031