Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի ափին գործող «Up side» լողափի մոտ երիտասարդների ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com

Օգոստոս 30,2023 23:23

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի  և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ԹԴՏ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե ինչ հանգամանքներում է Դավիթ Ս.-ն հայտնվել  հիվանդանոցում: Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ  20-ամյա Մարատ Հ.-ն   իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031