Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է նաև «Vision O» հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի. Մանե Թանդիլյան

Օգոստոս 30,2023 23:30

Ճանապարհային երթևեկության խնդիրներն ամեն օր ուղեկցում են մեզ։

Խցանումներ, օդի աղտոտվածություն, վթարներ, վիրավորներ, մահեր…

Այս խնդիրները տարեցտարի շատանում են, լուծումներն էլ՝ բացակայում։

Յուրաքանչյուր դեպքից հետո հիշում ենք այս մասին ընդամենը մի քանի օր և շարունակում ապրել նույն վիճակում։

Ճանապարհային երթևեկության խնդիրների կարգավորումը լուրջ վերլուծությունների և աշխատանքի կարիք ունի և մենք չենք նախատեսել այս հարցին անդրադառնալ սիրողական մակարդակով, այլ արդեն մի քանի ամիս է քննարկումներ ենք ունենում միջազգային հեղինակավոր կառույցների հետ, որոնք ունեն լուրջ փորձ նման խնդիրների կարգավորման մասով։

Մեզ համար շատ կարևոր է նաև «Vision O» հայեցակարգի ներդրումը, որը նպատակ ունի ավտովթարներից մահացության թիվը հասցնել 0-ի:

Առաջիկա օրերին մեր միջազգային գործընկերները կժամանեն Երևան՝ քննարկելու Երևանի ճանապարհային երթևեկության խնդիրները և սկսելու աշխատանքը՝ դրանց լուծելու ուղղությամբ։

Նախնական քննարկման համաձայն՝ ընդամենը մեկ տարի հետո Երևանի ճանապարհային երթևեկությունը բոլորովին այլ մակարդակի ենք բարձրացնելու՝ զերծ այսօրվա խցանումներից, հարյուրավոր վիրավորներից և զոհերից։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031