Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում Վանաձորի ԲԿ-ում Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա բացվեց

Օգոստոս 30,2023 22:35

Օգոստոսի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի պաշտոնական բացումը։ Լաբորատորիայի ստեղծումը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուսիման, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր։

Համագործակցության շրջանակում «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել էր Վանաձորի բժշկական կենտրոնում հիմնել պաթոհիստոլոգիայի լաբորատորիա, որի ֆինանսական աջակցությունը տրամադրել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։

Նոր լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:

Լաբորատորիայի ստեղծման համար ընտրվել է ռազմավարական նշանակություն ունեցող տեղանք, ինչը թույլ կտա սպասարկել տարեկան շուրջ 5000 շահառուի:

Նպատակն է ապահովել արդիական ախտորոշիչ ծառայության հասանելիությունը ինչպես Լոռու, այնպես էլ հարակից մարզերի բուժառուների համար՝ այդպիսով նաև զգալի նպաստելով առողջապահական որակյալ ծառայությունների ապակենտրոնացմանը երկրում:

Լաբորատորիայի առկայությունը թույլ կտա տեղում իրականացնել կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ, որոնք մինչև այժմ վերամշակման են ուղարկվել Երևան: Դա հանգեցրել է ժամանակի ու ռեսուրսների (այդ թվում՝ նաև ֆինանսական) զգալի կորստի և բացասաբար է անդրադարձել հիվանդների բուժման վրա, հատկապես նրանց համար, ում հարկավոր է շտապ բուժօգնություն և վիրաբուժական միջամտություն:

Ծրագրի շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնին արդեն տրամադրվել է օպտիկական մանրադիտակ, հյուսվածքների պրոցեսոր, տաքացվող պարաֆինով կայան, ռոտացիոն միկրոտոմ, լաբորատոր ջրային բաղնիք, լաբորատոր հարթեցնող սեղան և փոքր գծային ներկասարք:

Ծրագրի մեկարկը տրվել է 2022 թ. դեկտեմբերին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև համագործակցության հուշագրի կնքման արարողությամբ, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։

«Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031