«Բարև ձեզ, երրորդ հարկ, բարև փոքրիկ ջան, համով ջան»,- Նոր Նորք վարչական շրջանում բակային հանդիպումների ժամանակ այսպես էր շփվում բնակիչների հետ «Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա բոլորին հորդորում էր անպայման սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ դա կարևոր իրադարձություն է բոլորի համար․ «Եթե որոշեք, որ ուզում եք ընտրել մեզ, մենք 7-րդ համարն ենք․ համար 7՝ Հայկ Մարության, Հայկ Մարության՝ համար 7»։
Նա բոլոր փոքրիկներին, մեծերին առողջություն մաղթեց ու բոլորին կոչ արեց «բութը վերև»։
Կարդացեք նաև
Որոշ բնակիչներ շենքերի պատուհաններից ողջունում էին Հայկ Մարությանին։ Բնակիչներից մեկը բութ մատը վեր ողջունեց քաղաքապետի թեկնածուին։ Հայկ Մարությանն էլ ասաց․ «Ես էլ ձեզ սրտիկ եմ ուղարկում»։
Նոր Նորքի բակային հանդիպումների ժամանակ բնակիչներից որոշները նաև մոտենում և նկարվում էին Հայկ Մարությանի հետ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ