Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոշակը 3000 դրամով բարձրացրել են, հայտարարում են, բայց 32 հազարով քաղաքի կենտրոնում մի հատ կոֆե ես խմում, էս մարդիկ ո՞նց ապրեն»․ Երվանդ Թարվերդյան

Օգոստոս 30,2023 21:12

«Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Շենգավիթ վարչական շրջանում։

«Ես ինձ իմ տանն եմ զգում, իմ մայրերի հետ եմ զգում, որովհետեւ երբ ես մտել եմ քաղաքական դաշտ, ասել եմ՝ մամ ջան, օրհնիր որոշումը ու իմացիր՝ էլ մենակ դու չես իմ մերը, հայ բոլոր մայրերն իմն են»,- համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։ Նրա խոսքով՝ մարդկանց դեմքին ժպիտ պետք է լինի, մարդիկ իրենց երեխաներին ու թոռներին պաշտպանող ղեկավար պետք է գտնեն։

Հարցին, թե ինչպես՞ է գնահատում նախընտրական քարոզարշավը, Թարվերդյանը պատասխանեց․ «Քարոզարշավը գնահատում եմ շատ բնական, ազնիվ խոսք եմ ասում՝ հենց այս մարդիկ ինձ տեսնում են, իրենց դեմքին ժպիտ է գոյանում, ոչ թե ծիծաղ։ Ուրախանում են, ասում են՝ էն լավ տղեն եկավ։ Բոլորն ասում են՝ մեր Երվանդը եկավ, որովհետեւ ես իրենցն եմ, բոլորն ընդունում են ինձ որպես իրենց սեփականությունը, իրենց տղան, որովհետեւ ես ամբողջ կյանքս ապրել եմ որպես բոլորի բակի տղեն, շատերն իրենց երեխեքից շատ են ինձ սիրել։ Ինձ բոլոր բակերում են սիրում, որովհետեւ կյանքում սխալ բան չեմ անում»։ Բնակիչներից մեկը արձագանքեց․ «Մեր վարչապետն էլ էր ասում՝ «ես, ես», բա ո՞ւր է»։ «Ինքն ասում էր, բայց ես ինչ ասում եմ, անում եմ»,- պատասխանեց Երվանդ Թարվերդյանը։

Նա ներկայացրեց իրենց ծրագրերը․ «Ես ձեզ ասեմ, թե ինչ ենք առաջարկում։ Ձեզանից կան մարդիկ, որ թոռներ ու երեխաներ ունեն, որ չեն կարողանում տուն առնել, որովհետեւ թանկ է, վարկերի ձեռքը կրակն են ընկել։ Հին կոոպերատիվները հիշո՞ւմ եք, որ կամաց-կամաց վճարում էիր պետությանը, տունդ առնում էիր։ Այդպես մեկ քմ-ն ընդամենը 700 դոլարով 10 տարվա մեջ բաժանած 50-70 քառակուսիանոց բնակարան կունենաք։ Հին սիստեմի ինչը լավ է, պետք է հետ բերենք»։ Նա նաեւ ասաց, որ առաջարկում են գույքահարկի ու վարկերի տույժ-տուգանքների համաներում անել։ Գույքահարկի տույժ-տուգանքների համաներումը հնարավոր է իրականացնել Երեւանի ավագանու միջոցով, իսկ վարկերի տույժերն ու տուգանքները բանկերը պետք է զիջեն։

«Որպես քաղաքապետ կամ քաղաքապետարանի ներկայացուցիչ՝ բոլորիդ համար ցանկացած բանկիրի հետ գնալու եմ բանակցություն վարեմ, ասելու եմ՝ սա իմ քաղաքացին է, բոլորին պիտի զիջեք։ Ժամանակացույցն էլ այնպես կանենք, որ այս այս խեղճ ու կրակ մարդիկ ձեր ձեռքը գերի չընկնեն, կարողանան իրենց հալալ քրտինքով գումարները վճարել։ Ասում եմ՝ Սփյուռքի մի խորհուրդ ստեղծենք, որ բոլոր երկրներից մեր հայրենակիցները գան, նստեն այստեղ, ասենք՝ այս ծրագիրն արեք, այն ծրագիրն արեք։ Եվ հետո էլ բաց էկրանի վրա երեւա՝ ով ինչքան գումար տվեց, այդ գումարը որտեղ ծախսվեց։ Ոչ թե գումար բերենք ծրագրի համար, տանենք պրեմիա տանք։

Պրեմիա չի լինելու, որովհետեւ աշխատավարձն է բարձրանալու։ Մարդն իմանալու է, որ քաղաքապետարանում, թաղապետարանում աշխատելը շատ հարգի բան է եւ պետք է դողա իր աշխատանքի վրա, որ ձեր ոտքերը լվան, ջուրը խմեն, ոչ թե գնդակի նման տրորեն։ Ամիսներով նամակները մնում են, պատասխան չեն տալիս, մե՞ղք չենք դուք ու մենք, հիմա կրա՞կն ենք ընկել, որ սիրուն են խոսել, խաբնվել ենք։ Հներից էնքան էիք հոգնում, որ խաբնվեցիք։ Իրենք էլ են արդեն հին։ Իսկ ես ժողովրդի ղադրը գիտեմ, ես 15 տարեկանում բանվորություն եմ արել»,- ասաց նա։

Թարվերդյանը նշեց, որ կարծում է՝ թոշակը պետք է լինի նվազագույն աշխատավարձի չափ։ «Թոշակը 3000 դրամով բարձրացրել են, էն օրն ասում է՝ 32 հազար են ստանում։ 32 հազարով քաղաքի կենտրոնում մի հատ կոֆե ես խմում, բա էս մարդիկ ո՞նց 32 հազարով ամբողջ ամիս ապրեն։ Ախր ձեզ յոլա գնալ էլ չեն թողնում»,- ասաց նա։ Բնակիչներից մեկն արձագանքեց․ «Զատո իրենք են լավ ապրում, Աննա Հակոբյանը նայում է կեղծ ժպիտով, հագնվում-կապնվում է եսիմինչերով»։ Թարվերդյանն ասաց, որ ծերերի սոցիալական վիճակը լավ չէ, «մարդ ռիսկ չի անում մեռնի»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Թարվերդյանն ասաց, որ ունենք ուժեղ ու կռվող տղաներ, բայց «երբ դասատուն է ղեկավարում բանակը, այսպես է լինում»։

Նա ասաց, որ իր կուսակցության նպատակը միավորում ապահովելն է․«Մեր կուսակցության անունը սվարկի ապարատ է՝ Միացյալ Հայաստան։ Զոռով էլ լինի, պիտի միացնենք, որովհետեւ երբ իրար հետ ենք, պինդ ենք»։

Անդրադառնալով իշխանությունների աշխատանքին՝ Երվանդ Թարվերդյանն ասաց․ «Կարեւորն ասում են՝ անելու ենք։ Հեսա երեք տարի հետո ասելու են՝ էլի ենք անելու։ Երեք տարի է՝ մարդն աշխատում է, ոչ մի բան չի անում, ասում է՝ գամ, էլի բան չանեմ։ Իրենք ասում ենք՝ ինչ անում ենք, չենք անում, լավ ենք անում։ Ես ամեն ինչ գիտեի, բայց որ չանելուց ասում են՝ լավ ենք անում, որ չենք անում, այ դա չգիտեի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    32 հազարով կոֆե որտեղ են խմում՞ օրական 1 հաց 1 ձու 50 գր կարագ 100 գ ձավարեղեն 200 գ միս կարժենա 800-1000 դրամ։ Սուրճը թոշակառուն հարևանների հետ կվմի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031