ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախապես հրապարկված հայտարարությամբ արտահայտել էր կուսակցության դիրքորոշումը Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Դիտարկելով ավագանու ընտրություններին առաջադրված ուժերի մինչ այժմ արտահայտած հրապարակային մոտեցումները.
- վերահաստատում ենք, որ Երևանցին իր վճռական քվեով պետք է թույլ չտա, որպեսզի անցնող հինգ տարիներին ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանությունը վերարտադրվի մայրաքաղաքում։ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի համար հավասարապես անընդունելի և մերժելի են թե’ ՔՊ-ն և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերը,
Կարդացեք նաև
- կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր առողջ ուժերին հստակ գնահատական տալ իշխանության կործանարար գործունեությանը, հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որեւէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնել միմյանց հետ,
- գնահատելով առ այս պահը հրապարակային արտահայտված հիմնական դիրքորոշումներն ու հետապնդած նպատակի շուրջ արձանագրված համապատասխանությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում մեր հայրենակիցներին քվեարկել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքի օգտին։
Հ․Յ․ Դաշնակցությունն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների գործուն մասնակցությամբ վերահսկելու է ընտրությունների ընթացքը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին